
«Մնալու եմ այստեղ` Հայաստանում, Սյունիքում». Սուրեն Խաչատրյան

hayeli.am-ը հարցազրույց է հրապարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ.
–Ասում են նաեւ, որ միտք ունեք Հայաստանից տեղափոխվել:
-Ասում եմ` նման բան չկա: Մնալու եմ այստեղ` Հայաստանում, Սյունիքում:
-Իսկ հնարավո՞ր է Ձեր տղային տեղափոխեք:
-Իհարկե, ոչ:
-Պարոն Խաչատրյան, վենդետայի, վրեժի մասին են խոսում, չե՞ք վախենում:
-Չէ, ինչո՞ւ պիտի վախենամ:
-Իսկ Դուք Ձեր կողմից փորձո՞ւմ եք ինչ-որ քայլեր ձեռնարկել, որ երկու ընտանիքների մեջ թշնամանքը հաղթահարվի: Ի վերջո, ողբերգություն է տեղի ունեցել:
-Իհարկե, փեորձում եմ ինչ-որ բան անել: Բայց անհնար է Բուդաղյաններին ինչ-որ բան հասկացնել: Նրանք էլ չեն ուզում իրականությունը հասականալ: Երեւի մարդկանց մի քիչ ժամանակ է պետք: Դե, մեզ էլ է ժամանակ պետք: Ձեզ թվում է` մեզ համար հե՞շտ էր…
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: