
Իրանը հանդես է գալիս առանց զանգվածային ոչնչացման զենքի տարածաշրջանի օգտին. ԱԳՆ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մեծապես ողջունել է Ռուսաստանի նախաձեռնությունը՝ կապված Սիրիայում գտնվող քիմիական զենքը միջազգային վերահսկողության ներքո հանձնելու հետ: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը.
«Իրանն աջակցում է Ռուսաստանի նախաձեռնությանը: Մենք այդ քայլը դիտարկում ենք Սիրիայի դեմ ամեն տիպի ռազմական ակցիաները կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերի շրջանակներում:
Թեհրանը հանդես է գալիս տարածաշրջանում զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) չլինելու օգտին: Այդ ջանքերը պետք է առնչվեն նաև քիմիական զենքին, որն առկա է սիրիացի ապստամբների մոտ»: