Բաժիններ՝

98-ամյա ընդմիջումից հետո Աղթամարում առաջին անգամ անցկացվեց մկրտման արարողություն. Taraf

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ երեկ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում կատարվել է թվով չորրորդ պատարագը (եկեղեցու վերանորոգումից ու վերաբացումից հետո): Բացի այդ, Աղթամարի եկեղեցում 98-ամյա ընդմիջումից հետո առաջին անգամ անցկացվել է մկրտման արարողություն:

Պատարագն անցկացրել է Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Այն տևել է մոտ երկու ժամ, ինչից հետո անցկացվել է մկրտման արարողություն, որի ժամանակ Վանա լճի ջրով մկրտվել է 6 մարդ:

Դրանից հետո պատարագը շարունակվել է եկեղեցուց դուրս, Աթեշյանն ու մյուս հոգևորականները աղոթքներ են կատարել: Աթեշյանը հայտարարեկ է, որ 100-ամյա ընդմիջումից հետո Աղթամարում վերստին կատարվել է մկրտման արարողություն՝ ընդգծելով, որ մկրտվածները դարձան Հայոց եկեղեցու անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս