Բաժիններ՝

Բժշկական տեղեկանքը համոզիչ չէր, դատապարտյալի կինը կարծում է, որ վկայի բացակայությունը միտումնավոր է

«Փաստինֆո» -ի փոխանցմամբ՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ  դատավոր Արտուշ Գաբրիելյանի, «Նուբարաշեն»  ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի գործով այսօր նախատեսվում էր հարցաքննել դատակոչված 2 վկայի՝ «Նուբարաշեն»  ՔԿՀ-ի պետի տեղակալ Կարապետ Մկրտչյանին և Գենադի Սարգսյանին:

Վերջինս նիստին չէր ներկայացել վատառողջ լինելու պատճառով, եւ  որպես ասվածի հիմնավորում դատարան էր ուղարկել բժշկական տեղեկանք:

Այնուամենայնիվ ըստ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կնոջ՝ Հայաստան Հակոբյանի, վկայի նիստին չներկայանալը դատավարությունը խոչընդոտելու միտում ունի:

Հաջորդ սեպտեմբերի 12-ին կայանալիք նիստին կհարցաքննվի գործով վերջին վկա Գենադի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ  ամբաստանյալ Դ. Մուրադյանը մեղադրվում է   առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու մեջ։

Ըստ մեղադրական եզրակացությունը, Դ. Մուրադյանը միջին ծանրության հանցագործություններ կատարելու համար 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Արտակ Հակոբյանից պահանջել և, որպես կաշառք, վերջինից անձամբ և նրա կնոջ միջոցով ստացել է ընդհանուր առմամբ 1.631.320 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 540.000 ՀՀ դրամ արժողության կահույք: Ձեռք բերված ապացույցների համաձայն` Դ. Մուրադյանը կաշառքը պահանջել է դատապարտյալին առանց բավարար հիմքերի քրեակատարողական հիմնարկի բուժմաս ընդունելու և տևական ժամանակ այնտեղ պահելու, կնոջ հետ ոչ պլանային երկարատև և կարճատև տեսակցություններ տրամադրելուն նպաստելու, ինչպես նաև` պատժախցի վերանորոգումը թույլատրելու, այն կահավորելու և սահմանված կարգի խախտմամբ, բջջային հեռախոս պահելու ու դրանից օգտվելու թույլտվության համար:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2012թ ընթացքում նույն դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատմանն իր լիազորությունների շրջանակում նպաստելու համար Դ. Մուրադյանը 2 անգամ կաշառք է պահանջել և ստացել, ապա վերադարձրել` չկարողանալով լուծել նրա պայմանական վաղաժամկետ ազատման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս