Գալուստ Սահակյանը չի բացառում, որ Սուրիկ Խաչատրյանը կվերադառնա մարզպետի պաշտոնին

aravot.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդարդառնալով Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դդարեցնելու մասին ՊՆ քննչական ծառայության կայացրած որոշմանը, ասաց, թե՝ «իրենք քննում են, իրենք էլ որոշում են»:

Հարցին, թե՝ ստացվում է՝ Սուրիկ Խաչատրյանին անիմաստ եք հեռացրել մարզպետի պաշտոնից, և արդյոք նրա ցանկության դեպքում հնարավո՞ր է նա նորից վերանշանակվի այդ պաշտոնում, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Ամեն ինչ հնարավոր է, անմեղներ ու մեղավորներ չեն լինում, մենք մարդկային հասարակություն ենք և պիտի այդ ամեն ինչը քննության առնենք»:

Կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս