
ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նորանշանակ համանախագահը Բաքվում է

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքը սեպտեմբերի 8-ին ճանաչողական այցով ժամանել է Բաքու:
Պլանավորված է, որ եռօրյա այցի ընթացքում Ուորլիքը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Սեպտեմբերի 10-ին Ուորլիքն իր ադրբեջանական այցի արդյունքներով տալու է մամուլի ասուլիս:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահի պաշտոնում Ջեյմս Ուորլիքի նշանակման մասին հայտարարել էր օգոստոսի 6-ին: Ուորլիքն իր նոր պարտականություններին ձեռնամուխ է լինելու նոյեմբերին: