Բրիտանական ու սիրիական մարտական ինքնաթիռները «շնային մարտեր» են մղել Միջերկրական ծովում

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական ու սիրիական մարտական ինքնաթիռները «շնային մարտեր» են մղել Կիպրոսի մոտ: Բրիտանական ինքնաթիռները խոչընդոտներ են հարուցել իրենց բազաներ վերադառնալ պատրաստվող սիրիական ինքնաթիռներին:

Միջադեպը գրանցվել է այն ժամանակ, երբ սիրիական ինքնաթիռները թռչել են Կիպրոսում գտնվող բրիտանական Ակրոտիրի բազայի ուղղությամբ: Այդ ժամանակ բրիտանական «Թայֆուն» տիպի երկու կործանիչ դուրս են եկել իրենց բազայից և «շնային մարտեր» են մղել ռուսական արտադրության Su-24 սիրիական երկու մարտական ինքնաթիռի դեմ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ միջադեպ էր գրանցվել Կիպրոսում գտնվող բրիտանական կործանիչների և թուրքական կործանիչների միջև: Ի դեպ, թուրքական կողմը շարունակ վիճարկում է Էգեյեն ծովի հունական մի շարք կղզիների պատկանելությունը, ինչի համար էլ թուրք օդաչուներն իրենց շարունակ իրավունք են վերապահում թռչելու Էգեյան ծովում միմյանց հարող կղզիների վրայով:

Հունաստանը դա դիտարկում է որպես իր օդային տարածքի խախտում և կանոնավոր օդ է բարձրացնում իր կործանիչները: Սակայն դրանք կրակ չեն արձակում և մանևրների միջոցով հակառակորդի էսկադրիլիաներին «ուղեկցում» են դեպի թուրքական օդային տարածք: Թուրքական կողմը դրանք անվանում է «շնային մարտեր»:

Այս տարվա մարտի կեսերին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը տվյալներ էր հրապարակվել 1965 թվականից հետո հարևան երկրների կողմից Թուրքիայի մարտական ինքնաթիռների կործանման մասին:

Տեսանյութեր

Լրահոս