Վրաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել 2014 թվականի գարնանը. Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Էստոնիա մեկնած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հանդիպել է այդ երկրի արտգործնախարար Ուրմաս Պաետի հետ: Հանդիպումից հետո Իվանիշվիլին հայտարարել է, որ իրենք պատրաստվում են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել հաջորդ տարվա գարնանը:

Նշվում է, որ Իվանիշվիլին հանդիպումներ է ունենալու նաև Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսի, վարչապետ Անդրուս Անսիպի, ինչպես նաև խորհրդարանի նախագահի և էկոնոմիկայի նախարարի հետ:

Վրաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել այս տարվա նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30