
«Դա քաղաքական որոշում է… ավելի լավ է դրան ես չպատասխանեմ». Գագիկ Խաչատրյանը՝ Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին

Երեկ լրագրողները իր ծննդավայրում՝ Ամասիայում հյուրընկալված Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվել են, թե իր կարծիքով՝ ի՞նչ կտա Մաքսային միությունը Հայաստանին, և մի՞թե դա ամենաօպտիմալ տարբերակն էր մեր երկրի զարգացման համար: Այս մասին այսօրվա համարում գրում է «Առավոտ» օրաթերթն ու մեջբերում Գ. Խաչատրյանի խոսքը. «Դա քաղաքական որոշում է, որոշումը կայացված է, ավելի լավ է դրան ես չպատասխանեմ… Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում ճիշտ որոշում էր, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն: Մաքսային միությանն անդամագրվելը տնտեսական առումով բավականին հեշտացված ռեժիմներ է նախատեսում Մաքսային միության մեջ գտնվող երկրների սահմաններում. Մաքսային միության սահմաններում»,- ասել է Գագիկ Խաչատրյանը:
Մանրամասները` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում: