Բաժիններ՝

Բրիտանացի պատգամավորը Twitter-ի իր միկրոբլոգում վիրավորել է Վլադիմիր Պուտինին

BBC-ի փոխանցմամբ`բրիտանացի պատգամավոր Հենրի Սմիթը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օնանիստ (tosser) է, ինչի համար արժանացել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի սուր քննադատությանը:

Սմիթը չի հրաժարվել իր այդ խոսքերից` մանրամասնելով, որ այդ արտահայտությունը չի արել BBC-ով, որը թույլ չէր էլ տա դա: Դրանով իսկ նա ցուցաբերել է իր բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նախագահի հանդեպ` կապված Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին նրա աջակցելու հետ:

Tosser բառը ժամանակակից անգլերենում ունի չափազանց վիրավորական իմաստ: Wiki-բառարանն այն միանշանակ ներկայացնում է որպես օնանիստ: Քեմերոնն ընդգծել է, որ հաճախ չի օգտվում Twitter-ից, սակայն կարծում է, որ վիրավորանքները պետք է տեղ չունենան միջազգային քաղաքականությունում, պետք է հարգալից գտնվել, որքան էլ որ դա կարող է դժվար լինել:

Հենրի Սմիթի այս հայտարարությունն արվել է Լոնդոնի ու Մոսկվայի միջև դիվանագիտական լարվածության ֆոնին, ինչը թեժացրել են ԶԼՄ-ները: Վերջիններիս պնդմամբ` ոմն բարձրաստիճան ռուս չինովնիկ լրագրողների հետ զրույցում Մեծ Բրիտանիան որակել է որպես «փոքր կղզի», որին «ոչ ոք ուշադրություն չի հատկացնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30