Բաժիններ՝

Գերմանիայում 96 տարեկանում մահացել է Ադոլֆ Հիտլերի վերջին թիկնապահը

Ամերիկյան The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայում 96 տարեկան հասակում մահացել է Ադոլֆ Հիտլերի` ողջ մնացած վերջին թիկնապահ Ռոխուս Միշը, ով ականատես է եղել բեռլինյան բունկերում ֆյուրերի մահվանը:

Ռոխուս Միշը Հիտլերի թիկնապահ է աշխատել 1940-1945 թվականներին: Նա նաև պատասխանատու է եղել այն վայրերի հեռախոսազանգերի համար, ուր գտնվել է ֆյուրերը և կատարել է նրա տարբեր հանձնարարությունները, օրինակ որպես սուրհանդակ:

1945 թվականի ապրիլի 30-ին նա գտնվել է Հիտլերի բունկերում, երբ ֆյուրերն ու նրա կին Եվա Բրաունն ինքնասպանություն են գործել, ինչից անմիջապես հետո Միշն ու մյուս թիկնապահները մտել են սենյակ և ականատես եղել տեղի ունեցածին:

Ապա Միշին գերի են վերցնում խորհրդային զորքերը, և նա 9 տարի անցկացնում է բանտերում ու ճամբարներում: 1954 թվականին նրան թույլատրում են վերադառնալ հայրենիք: Գերմանիայում նա կնոջ հետ հետ ուներ ոչ մեծ խանութ:

2008 թվականին նա հրապարակել է իր կյանքի հուշերի մասին «Վերջին վկան. Ես եղել եմ Հիտլերի հեռախոսավարը, սուրհանդակը և թիկնապահը» գիրքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս