
Հունվար-հուլիսին ԵՄ-ին բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրի 29.2%-ը

Այս տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում Հայաստանի-ԵՄ երկրներ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 2.1%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` միևնույն ժամանակ ՀՀ-ԱՊՀ երկրներ առևտրաշրջանառության աճը 0.6% է:
Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունում ԱՊՀ երկրների մասնաբաժինը կազմում է 28.1%, իսկ ԵՄ երկրներինը` 29.2%: Եվ սա այն դեպքում, երբ եվրոպական երկրներ ՀՀ արտահանման ծավալները սահմանափակ են, մասնավորապես` Եվրոպայում սննդի նկատմամբ գործող շատ խիստ ստանդարտների պատճառով:
Սակայն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հայտարարությունից հետո ԵՄ-ՀՀ առևտրաշրջանառության ծավալները, ամենայն հավանականությամբ, ոչ թե կավելանան, այլ գուցեև նվազում կնկատվի: