ԱՄՆ-ում ավարտվել է «Բորժոմի» հանքային ջրի գրանցման գործընթացը

Business Грузия-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ավարտվել է վրացական «Բորժոմի» հանքային ջրի գրանցման գործընթացը: Համապատասխան վկայականն արդեն իսկ հանձնվել է հանքային ջուրն արտադրողին: Սրանից առաջ ամերիկյան գրանցում է ստացել վրացական 12 գինի, այդ թվում նաև «Խվանչկարան»:

Գրանցումը Վրաստանին իրավունք է տալիս որոշակիացնել վրացական արտադրության գինիների օգտագործման իրավասու անձանց և արգելել դրանց անվանման ապօրինի օգտագործումը:

«Բորժոմիի» առաջին խմբաքանակը տևական ընդմիջումից հետո Ռուսաստան է ուղարկվել այս տարվա մայիսի 22-ին: Դրան հաջորդած երեք ամսվա ընթացքում Ռուսաստան է ուղարկվել 15 միլիոն շիշ «Բորժոմի»:

Տեսանյութեր

Լրահոս