
Ռուստամ Իբրահիմբեկովը որոշել է չվերադառնալ Ադրբեջան

Ադրբեջանական Yeni Musavat թերթին տված հարցազրույցի ժամանակ դրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը հայտարարել է, որ որոշել է մնալ արտասահմանում. «Ես պետք է վերադառնայի երկիր որպես (ընդդիմության) միասնական թեկնածու, իսկ այժմ չեմ տեսնում վերադառնալու իմաստ: Հուսով եմ, որ գտնվելով արտասահմանում, ավելի մեծ օգուտ կբերեմ ժողովրդավարական ուժերին»:
Իբրահիմբեկովի այս հայտարարությունը փաստացիորեն նշանակում է նախագահական մրցավազքից հեռացում, ինչը տեղի ունեցավ այն բանից հետո, ինչ Ադրբեջանի ԿԸՀ-ն արգելեց նրա մասնակցությունը հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Ներկայումս Իբրահիմբեկովն այդ որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում, սակայն նշել է, որ մեծ հույսեր չունի նրանից:
Ադրբեջան վերադառնալու դեպքում Ռուստամ Իբրահիմբեկովին կարող են ձերբակալել: Իբրահիմբեկովի բացակայության դեպքում ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածու է դարձել Ջամիլ Հասանլին: