Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ

Խորապես ցավում եմ Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող և հրապարակախոս Լևոն Անանյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Լևոն Անանյանն այն մարդկանցից էր ում հայրենանվեր գործունեությունը դեռ երկար է հիշվելու ու գնահատվելու սերունդների կողմից:

Հենց նրա կողմից հիմնադրված «Ապոլոն» հրատարակչության շնորհիվ էր, որ առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացվեցին համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ: Անասելի մեծ էր նրա՝ հմուտ կազմակերպչի ունեցած դերակատարությունը Հայաստանի գրողների միության աշխատանքների կազմակերպման գործում:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Լևոն Անանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա գործունեությունը և անուրանալի ավանդը գնահատող մեր բոլոր հայրենակիցներին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության  նախագահ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ մամուլի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս