 
                        Արաբական պետությունների լիգան Սիրիային հարվածելու մանդատ չի տվել որևէ կողմի
 
                                    Արաբական պետությունների լիգան «ոչ ոքի Սիրիային հավանական հարված հասնելու մանդատ չի տվել»: Այդ մասին Կահիրեում կիրակի կայացած ասուլիսում հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը:
«Սիրիական ճգնաժամի նկատմամբ ԱՊԼ դիրքորոշումը միջազգային իրավունքի հարգման շրջանակում է»,-ասել է նա: Լիգան նախընտրում է այդ հարցում ապավինել ՄԱԿ Անվտանգության խորհրդին` որպես միջազգային օրինականության երաշխավորի, հայտարարել է ԱՊԼ ներկայացուցիչը:
Հայտարարությունն արվել է ԱՊԼ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից առաջ, որը կիրակի անցկացվում է Կահիրեում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        