Բուշ ավագը «թաղել է» Մանդելային
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի գրասենյակը կիրակի սխալմամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ Բուշ ավագը ցավակցություն է հայտնել Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի ընտանիքն:
Ավելի ուշ Բուշի ներկայացուցիչ Ջիմ Մակգրատը Twitter-ում գրել է, որ դա «հիմար սխալ» է եղել: Նա ներողություն է խնդրել եւ պարզաբանել է, որ սխալ է կարդացել նորությունների գլխագրերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մանդելան կիրակի դուրս է գրվել հիվանդանոցից: