 
                        Գազի արտահոսք` հրդեհի բռնկումով
 
                                    Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի թիվ 5/5 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի բռնկում, հայտնում են ԱԻ նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.12-ին, մարվել՝ 18.13-ին: 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        