 
                        Ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին. կա 1 զոհ, 2 վիրավոր
 
                                    shamshyan.com –ի փոխանցմամբ` սեպտեմբերի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Անիկո» խաղատան դիմաց: Ժամը 18:00-ի սահմաններում 32 ամյա Համբարձում Սարգսյանը վարելով Opel Astra մակնիշի 35 DS 170 համարանիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել սյանը: Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է: Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        