 
                        Սիրիան ի զորու է դիմակայել արտաքին ագրեսիային. Ասադ
 
                                    Սիրիան արտաքին ագրեսիային կդիմակայի նույնքան հաջող, որքան այս երկուսուկես տարվա ընթացքում դիմակայում է ներքին ագրեսիային, կիրակի հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի պետական հեռուստաալիքով:
«Սիրիան, նրա տոկուն ժողովուրդը եւ նրա քաջարի բանակը կդիմկայեն ցանկացած ագրեսիայի, ինչպես ամեն օր դիմակայում են ներքին ագրեսիային եւ հաղթում, ինչը ի վերջո կհանգեցնի երկրի ողջ տարածքում կայունության հաստատման»,-հայտարարել է Ասադը, հաղորդում է ria.ru-ն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        