Բաժիններ՝

Թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգության» թեկնածում սկսել է նախընտրական քարոզարշավը

aravot.am –ի փոխանցմամբ` այսօր Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգություն»-ից առաջադարված  պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանն իր նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Կապանի Գարեգին Նժդեհի անվան հուշահամալիրից:

Կապան ժամանած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր թիմակիցների հետ  քարոզարշավի ողջ ընթացքում լինելու է «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանի կողքին եւ միասին այցելելու են բոլոր տարածաշրջաններ, հանդիպելու ընտրողների հետ: «Այսօրվա պայքարը մեկ մարդու գործ չէ, բոլորիս համատարած գործողությունը պետք է ուղղված լինի մեկ նպատակի համար, որ ստեղծենք այնպիսի հայրենիք, որ լինի ազգահավաքի վայր: Մենք դա չկարողացանք անել 20 տարիների ընթացքում, այսօր ազգահավաքը սկսում ենք այստեղից»,-ասել է տիկին Փոստանջյանը: Իսկ «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանը հավաստիացրել է, որ արդարացնելու է բոլորի հույսերը եւ այսօրվանից արդեն իր համար առանձնացրել է առաջնային այն բոլոր քայլերը, որոնք պետք է հետագայում անի խորհրդարանում:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս