Բաժիններ՝

«Ծածկած շուկայի» մոտ լարված իրավիճակ է ստեղծվել

Սեպտեմբերի 1-ին, ժամը 14:00-ին, «Ծածկած շուկայի» մոտ սկսվել է շուկայի վերակառուցման դեմ ակտիվիստների բողոքի հերթական ակցիան: Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ը, այսօր շուկայի մոտ հավաքվածների թիվը երեկվանից ավելի մեծ է:

Դեռ ժամը 13-ից շուկայի մոտ հավաքվել են կանայք, ովքեր ներկայանում են որպես շուկայի նախկին աշխատակիցներ եւ հանդես են գալիս շուկայի կառուցապատող Սամվել Ալեքսանյանի պաշտպանությամբ: Նրանց գործողությունները համակարգում են մի խումբ տղամարդիկ:

Ակցիայի մեկնարկից մոտ տասը րոպե անց իրավիճակն արդեն դուրս էր եկել վերահսկողությունից: Ակտիվիստները հանդես են եկել ոստիկաններին ուղղված հայտարարությամբ: Նրանք հայտարարել են, որ Սամվել Ալեքսանյանին սատարող կանայք հարձակվել են անչափահասի վրա: Ոստիկաններին նրանք հիշեցրել են, որ նրանց պարտքն իրենց անվտանգությունը պաշտպանելն է եւ եթե չեն կարողանում ապահովել դա, ուրեմն պարտավոր են նոր ուժեր կանչել: Նշենք, որ ոստիկանների թիվն այսօր Ծածկած շուկայի մոտ երեկվա համեմատ ավելի փոքր էր: Մոտ 14:30-ին «Ծածկած շուկայի» տարածք են ժամանել ոստիկանական նոր ուժեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս