Բիբերը կորցրել է 40 հազ. դոլար արժողությամբ ոսկե շղթան ակումբում ծեծկռտուքի ժամանակ
Կանադացի երգիչ, երիտասարադներր կուռքը համարվող Ջասթին Բիբերը Տորոնտոյի գիշերային ակումբներից մեկում քաշքշուկի ժամանակ կորցրելկ է 40 հազ. դոլար արժողությամբ ոսկե շղթան , հաղորդում է կանդական Star պարբերականը:
Լրատվամիջոցները հաղորդել էին, որ գիշերային ակումբում երգչի վրա անծանոթ տղամարդ էր հարձակվել, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ հարձակում չի եղել, քաշքշուկն սկսել է այն ժամանակ, երբ երգիչը հեռացել է VIP սրահից եւ նրան մոտեցել է ակումբի այցելուներից մեկը, ով ցանկացել է լուսանկարվել:
Անվտանգության աշխատակիցները երկրպագուի այդ գործողությունը ագրեսիվ են համարել եւ նարն տապալել գետին: Բիբերը չի տուժել, բայց ակումբից հեռացել է արդեն առանց ոսկե շղթայի, որը, լուսանկարներից երեւում է, որ նրա վզին է եղել քաշքշուկի առաջին րոպեներին: