
Ամերիկյան հատուկ ծառայությունների ցանցահենները կոտրել են «Аэрофлот»-ի եւ Al Jazeera-ի համակարգերը. Spiegel

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել է կատարական Al Jazeera հետուստաալիքին եւ ռուսական «Аэрофлот» ավիաընկերությանը, հաղորդում է գերմանական Der Spiegel պարբերկանը` վկայակոչելով հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը:
Հոդվածում նշվում է, որ գործակալության մասնագետները ներթափանցել են Al Jazeera-ի ներքին հաղորդակցական համակարգ` հետեւելու համար մի շարք անձանց հաղորդագրություններին:
«Аэрофлот»-ի պարագայում ԱԱԳ աշխատկիցները կոտրել են տոմսերի ամրագրման համակարգը: Պարբերականի կողմից ներկայացված փաստաթղթղերը վերաբերում են 2006 թ. մարտին: