
Փրկարարները բնակչին մահացած են գտել

Օգոստոսի 31-ին, ժամը 08.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահի հատակին հայտնաբերել Հ. Ս.-ի (ծնվ.1954թ.) դին, հայտնում են ԱԻ նախարարությունից: