Գյումրիում ուսանողությունը 140 մլն դրամ վարձավճարի պարտք ունի
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը asparez.am-ին հայտնել է, որ իրենց բուհում մոտ 300 ուսանողներ 140 մլն դրամի վարձավճարների պարտքեր ունեն, սակայն իրենք երբեք ուսանողին վարձավճարը չմուծելու պատճառով չեն հեռացնում բուհից, քանի որ նրանք եւս կարող են համալրել արտագաղթողների շարքը:
«Ոչ միայն ես, այլեւ մեր ամբողջ կոլեկտիվը գիտակցում է, որ աղքատության ցուցանիշով Շիրակի մարզն ամենաբարձր է հանրապետությունում»,-ասում է Վ.Գրիգորյանը: Նա պնդում է, որ հանրապետության պետական բուհերի մեջ վարձավճարների բարձրացումն ամենաքիչը տեղի է ունեցել իրենց մոտ: «Ուսանողների թիվը կրճատվել է, ընդամենը 45 տոկոսով ենք կատարել պլանը: Բուհում նաեւ մասնակի կրճատումներ են եղել, քանի որ անհնար է սուղ միջոցներով ինստիտուտի բնականոն գործունեությունն ապահովել: Բոլոր մասնագիտությունների գծով վարձավճարները 50000 դրամով բարձրացել են առկա, 40000 դրամով՝ հեռակա բաժնում: Առկա համակարգում մոտ 670 տեղերի դիմաց ընդունել ենք 320 ուսանող:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: