Օբաման որոշել է ռազմական հարված հասցնել Սիրիային
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է ռազմական հարված հասցնել Սիրիային, սակայն չի նշել, թե կոնկրետ երբ է դա արվելու:
Նրա խոսքով, նման գործողությունները կարող են անցկացվել ցանկացած ժամանակ, եւ դրա ժամկետները «էական չեն», հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Վաշինգտոնը պատրաստ է գործել առանց ՄԱԿ Անվտանգության խորհրդի հավանության: «Մենք կարող ենք առաջ շարժվել առանց ՄԱԿ ԱԽ որոշման, որն ամբողջությամբ կաթվածահար է եւ չի ցանականում Ասադին պատասխանատվության ենթարկել»,-հայտարարել է Օբաման:
«Հարցը մանրակրկիտ քննարկելուց հետո ես որոշեցի, որ ԱՄՆ-ը պետք է ռազմական գործողություններ ձեռնարկի սիրիական ռեժիմի դեմ»,-հայտարարել է նա:
Օբաման նաեւ հայտարարել է, թե մտադիր է ստանալ օրենսդիր մարմնի հավանությունը. «Մենք ակնկալում ենք, որ Ներկայցուցիչների պալատը հարցը կքննարկի սեպտեմբերի 9-ից սկսվող շաբաթվա ընթացքում»: