
Օբաման դեռ վերջնական որոշում չի կայացրել Սիրիայի դեմ ուժ կիրառելու հարցում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռ վերջնական որոշում չի կայացրել Սիրիայի դեմ ուժ կիրառելու վերաբերյալ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է ուրբաթ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը:
Օբաման նշել է, որ քննարկվում է «սահմանափակ նեղ ուղղվածության ակցիայի» տարբերակը, որի նպատակը « ոչ միայն Սիրիային, այլ մյուսներին» ցույց տալն է, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի այնպիսի կարեւոր «միջազգային նորմի» խախտումը, ինչպիսին քիմիական զենքի կիրառման արգելքն է:
Նա միաժամանակ ընդգծել է, որ «ոչ մի դեպքում» հավանություն չի տա ցամաքային զորքերի օգտագործմանը կամ «երկարատեւ արշավի» անցակացմանը: Շատերը, այդ թվում` ԱՄՆ նախագահը, «հոգնել են պատերազմից», խոստովանել է նա: «Շատերն են կարծում, որ ինչ-որ բան պետք է անել, սակայն ոչ ոք չի ցանկանում անել»,-ասել է Օբաման: