Բաժիններ՝

Ջրով լի շշով դատախազին հարվածելու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել

Դատական նիստերի դահլիճում ջրով լի պոլիմերային շշով դատախազին հարվածելու դեպքի առթիվ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունն այսօր մեղադրանք է առաջադրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր  Ա.Պետրոսյանի  դեմ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի  3-րդ  մասով՝  արդարադատություն իրականացնելու հետ կապված  սպառնալիքը կամ բռնի գործողությունները՝ կյանքի կամ առողջության ոչ վտանգավոր բռնություն գործադրելով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող Ա. Պետրոսյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  2013թ. հուլիսի 12-ի հերթական դատական նիստի ավարտից անմիջապես հետո գործով մեղադրող` ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի դատախազ Վ. Միլիտոնյանի կողմից ներկայացված մեղադրական ճառի, պատժի և պատժաչափի վերաբերյալ կատարված միջնորդության հետ կապված նրա հասցեին տվել է սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ: Դրանք զուգորդվել են  մեղադրողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` Ա. Պետրոսյանը ջրով լի պոլիմերային շշով հարվածել է Վ. Միլիտոնյանի գլխին:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս