
Երևանում 3 տասնյակից ավելի մարմնավաճառներ բերման են ենթարկվել

«Առաջին լրատվականի» փոխանցմամբ՝ ոստիկանությունը հաստատել է իրենց տեղեկությունը, որ երեկ ոստիկանությունը ստուգայց է կատարել Երևանում, և երեք տասնյակից ավելի մարմնավաճառներ բերման են ենթարկվել: Ոստիկանության տվյալներով՝ վերոնշյալ կանայք ուղարկվել են մաշկավեներական դիսպանսեր՝ ստուգման:
Ըստ կայքի՝ պոռնկության դեպքեր են բացահայտվել նաև Արշակունյաց 47 և Չեխովի 52 հասցեներում գործող հյուրանոցային համալիրներում: