Բաժիններ՝

Նոր բացահայտում. Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագիր են կնքել «Փարկինգ Սիթի Սերվիսն» ու «Լոկատորը»

Իրավաբան.net-ի ձեռքում է հայտնվել Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ Սիթի Սերվիսի» միջև կնքված պայմանագիրն ամբողջությամբ:

Պարզվում է Երևանի քաղաքապետարանը Երևան քաղաքում ավտոկայանատեղիների կազմակերպման ծառայությունների համար պայմանագիր է կնքել միաժամանակ 2 ՓԲԸ-ների հետ` «Փարկինգ Սիթի Սերվիսի» և «Լոկատոր»-ի: Ըստ Էլեկտրոնային ռեգիստրի տվյալների` Իրավաբան.net-ին հայտնի դարձավ, որ «Լոկատոր»-ը գրանցված է 2007 թվականից և ունի 4 բաժնետեր` Արման Խաչատրյանը, Անի Եղիազարյանը, Վլադիմիր Սոֆյանը, Էդիտա Ղարագյոզյանը: Այդքան տարիների ընթացքում որևէ բաժնետեր չի փոփոխվել:

Ըստ http://www.locator.am/` «Լոկատոր» ՓԲԸ-ն առաջարկում է տրանսպորտային միջոցների երթուղայնացման և կառավարման համակարգ, որն օգտագործում է GPS / GLONASS դիրքորոշման համակարգի և բջջային հեռախոսացանցի ռեսուրսները (GSM GPRS):

Երևանի քաղաքապետարանն այդ երկու ՓԲԸ-ների հետ Երևան քաղաքում ավտոկայանատեղիների կազմակերպման ծառայությունների համար պայմանագիր է կնքել 10-ը տարով, ընդ որում` յուրաքանչյուր տարի պետք է կնքվի առանձին ծառայությունների մատուցման համաձայնագիր` հաշվի առնելով ՓԲԸ-ների ֆինանսական միջոցները:

Ի դեպ, Երևանի քաղաքապետրանը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է պայմանագիրը:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս