
Արգիշտի Կիվիրյանին հրավիրել են ՀՔԾ

Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր ժամը 17:00-ին Արգիշտի Կիվիրյանին հրավիրել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն (գլխավոր դատախազության շենք)։ «Հավաքվում ենք այնտեղ»,- գրել է Երվանդ Վարոսյանը: