Բաժիններ՝

Սամվել Ալեքսանյանին սպասարկող «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաների օրինախախտ վարորդները տուգանվեցին

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 28-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում մի քանի «գոլդ» համարանիշներով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների վարորդներ իրենց տրանսպորտային միջոցները կայանել են չթույլատրելի հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ աշխատակիցները վարչական պատասխանատվության ենթարկեցին խախտում կատարած վարորդներին, ովքեր ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի աշխատակիցներն էին, իսկ նշված տրանսպորտային միջոցները սպասարկում են Ս. Ալեքսանյանին:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031