Ֆրանսիայում քաղաքապետները հրաժարվում են գրանցել գեյ-ամուսնությունները
Ֆրանսիայում քաղաքապետները հրաժարվում են գրանցել նույնասեռ ամուսնությունները` ընդդիմալով վերջերս ընդունված օրենքին: Դրա համար նրանց սպառնում է հինգ տարվա ազատազրկում, սակայն շատ քաղաքապետներ ասում են, թե չեն կարող դեմ գնալ իրենց խղճին եւ կրոնին, տեղեկացնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ֆրանսիայի դատախազությունն արդեն գործ է հարուցել Պրովանս նահանգի Բոլենի քաղաքապետ Մարի Կլոդ Բոմպարի դեմ` չնայած կաթոլիկների եւ աջամետ ուժերի բողոքին: «Ես հանդես չեն գալիս միասեռականների դեմ, ես հանդես եմ գալիս օրենքի դեմ»,-հայտարարել էր քաղաքապետը, ով հրաժարվել էր գրանցել նույնասեռ զույգի ամուսնությունը:
Նրա ամուսինը, ով հարեւան Օրանժի քաղաքապետն է, նույնպես հրաժարվում է գրանցել նույնասեռ ամուսնությունները:
Սակայն Ֆրանսիայում հիշում են նաեւ հակառակ օրինակների մասին. Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն, ով դեռ 1998 թ-ին էր հայտարարել իր ոչ ավանդական սեռական կողմնորշման մասին, հունիսին ներկա է գտնվել նույնասեռ զույգի հարսանիքին: