
ԱՄՆ պետքարտուղարություն. Ասադը պետք է հեռանա

ԱՄՆ-ն, քննարկելով Սիրիայում քիմիական զերքի կիրառման վերաբերյալ պատասխան քայլերը, իր առջեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու խնդիր չի դրել, սակայն Ասադը պետք է հեռանա քաղաքական գործընթացի շրջանակում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը, հաղորդում է РИА Новости-ն: «Մեր պատասխանում ռեժիմի տապալման նպատակով գործողությունների ոչ մի տարբերակ չենք նախատեսում»,-հայտարարել է նա: Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է նաեւ, որ ԱՄՆ-ն Ասադի համար Սիրիայի ապագա ղեկավարության կազմում տեղ չի տեսնում:
«Մեր դիրքորոշումը նույնն է. հակամարտությունը ռազմական լուծում չունի: Գործողությունները, որոնց վերաբերյալ որոշում դեռ չկա, պատասխան կլինեն Սիրիայում քիմիական զենքի կիրառման, սակայն քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը պահպանվում է»: