
«Միլիցա ես դարձել, որ ի՞նչ անես». բողոքի երթը շարունակվում է (լուսանկարներ)

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ակտիվիստների երթի մասնակիցները դատախազության շենքի մոտ էին, սակայն ոստիկանները փակել էին մուտքը դեպի դատախազության շենք, և մասնակիցները կանգնած էին դատախազության շենքի դիմացի: Ակցիայի մասնակիցները վանկարկում էին «ՀՀ ոստիկանություն, այ քեզ սեռագարություն»: Մասնակիցների ձեռքերին կային տարբեր գրությամբ պաստառներ. «Հանցագործություններ հովանավորող ոստիկանը հանցագործ է», «Միլիցա ես դարձել, որ ի՞նչ անես», «Հերիք է լպստեք օլիգարխի կոշիկները» և այլ բովանդակությամբ պաստառներ: Կային նաև տարբեր ակցիաների ժամանակ տեղի ունեցած բռնության տեսարաններ պատկերող պաստառներ, որոնցից մեկում պատկերված էր մի երիտասարդ աղջկա պարանոցը համբուրող ոստիկանը: