
Թեժ ծեծկռտուք «Գրանդ Քենդիի» աշխատակիցների ու բնակիչները միջև. հնչել է կրակոց

Երեկ՝ օգոտսոսի 26-ի գիշերը Շահամիրյան փողոցում , «Գրանդ քենդի» ընկերության մոտ թեժ ծեծկռտուք է եղել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել գիշերը բնակիչների ու «Գրանդ Քենդի» ընկերության անվտանգության աշխատակցիների միջեւ:
Բնակիչներից մեկը կայքի թղթակցին պատմել է, որ վիճաբանությունը սկսկվել է այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները բարձր հայհոյանքներով խոսել են, որի պատճառով թաղամասի բնակիչներից մեկը դիտողություն է արել, որ ցածր խոսեն, որպեսզի հայհոյանքները թաղամասով մեկ չհնչեն: Այս զգուշացումը վիրավորել է անվտանգության աշխատակիցներին եւ նրանք վիճաբանության մեջ են մտել երիտասարդի հետ, շարունակվել են հայհոյանքներն ու քաշքշոցը, որին միացել են նաեւ այլ բնակիչներ, վիճաբանությունը թեժացել է ու վերածվել ծեծկռտուքի:
Մանրամասները կարդացեք այստեղ՝