
Բողոքի երթը սկսված է

Այս պահին ՀՀ ոստիկանության շենքի դիմացի մայթին հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում օգոստոսի 24-ին Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած ոստիկանական բռնությունների վերաբերյալ: Ինպես փոխանցում է ԳԱԼԱ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը բաձրախոսով հայտարարել է, որ այսօր իրենք նամակ են հանձնելու ՀՀ ոստիկանապետին և գլխավոր դատախազությանը, որում իրենք ներկայացրել են ոստիկանների կողմից կատարված գործողությունները օգոստոսի 24-ին Կոմիտասի պողոտայում: Այնուհետև Սաքունցը նշել է, որ ոստիկանները և´ այս միջադեպի ժամանակ, և´ տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ, ինչպես նաև քաղաքապետարանի դիմաց անցկացնող նստացույցի ժամանակ բռնություն իրականացրած անձանց նկատմամբ աշխատանքներ տանելու փոխարեն աշխատանքներ են տանում ակտիվիստների նկատմամբ:
Այստեղ են նաև Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը, օգոստոսի 24-ին ոստիկանների կողմից բռնության ենթարկված Արգիշտի Կիվիրյանը և ուրիշները:
Նշենք, որ այստեղ կես ժամ մնալուց հետո բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են երթով գնալ դեպի գլխավոր դատախազություն:
Այնուհետեւ ակտիվիստները երթով Նալբանդյան փողոցից շարժվում են դեպի գլխավոր դատախազություն: Նրանք վանկարկում են «ՀՀ ոստիկանություն, այս ինչ խայտառակություն» կարգախոսը:
Լիլիթ Թադևոսյան
Լուսանկարը՝ Լ. Բարսեղյանի