
Մշակումն արգելված, թմրանյութեր պարունակող կանեփի բույսեր ապօրինի աճեցնելու կասկածանքով

Օգոստոսի 26-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, մշակումն արգելված, թմրանյութեր պարունակող կանեփի բույսեր ապօրինի աճեցնելու կասկածանքով, ստուգում են կատարել 1955 թ. ծնված, նախկինում երկու անգամ դատապարտված Լյոնյա Ս.-ին պատկանող, Հաղթանակ թաղամասի 7-րդ փողոցում գտնվող տան բակին կից հողամասում, որտեղ հայտնաբերվել և արմատախիլ է արվել վերջինիս կողմից մշակված և աճեցված 320 գ կանեփի կանաչ 17 բույս:
Նշանակվել է դատանյութաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: