Բաժիններ՝

«Ինչո՞ւ ակտիվիստները նույն ոճով իրենց չէին նետում «Փակ» շուկայի ծանր «հրետանային տեխնիկայի թրթուրների տակ». Ռ.Մելքոնյան

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կոմիտաս  5-ում իրականացվող շինարարության դեմ բողոքի ակցիային։

«Արդեն քանի օր է նայելով Կոմիտաս 5-ի «դարակազմիկ ճակատամարտը», ակտիվիստների լկտիությունը, բռիությունը, սադրանքները և ոստիկանների դրան ադեկվատ վերաբերմունքը, մարտավարական, հոգեբանական, զգացմունքային, «կատաղության» հիվանդագին դրսևորումներով, մտածում եմ, թե ինչո՞ւ նույն ոգևորությամբ այդ նույն ակտիվիստները, այդ նույն եղիաները, մարիամախոտերը, կարենհարությունյանները, խզմալյանկիվիրյանները հունանավետիսյանաբար, նույն ոճով իրենց չէին նետում «Փակ» շուկայի ծանր «հրետանային տեխնիկայի թրթուրների տակ»…Ինչո՞ւ…
Ինչո՞ւ նստացույց-վերջնագիր չէին ներկայացնում, ինչպես քաղաքապետարանի մոտ…Ես հիշում եմ, երբ սկսեցին շուկայի հետ կապված առաջին բողոքի ակցիաները, լրագրողներն ավելի շատ էին, քան ցուցարարները: Պասիվության ու «եռանդի» մասին էլ չեմ խոսում…Ինչո՞ւ…
Ի՞նչն էր պատճառը…Վա՞խը, դիմացինի «ազդեցիկությո՞ւնը», թե՞ այլ լուրջ պատճառներ, շարժառիթներ…
Է~, հետո ասում եք ազնիվ, օբյեկտիվ, սկզբունքային…Գուցե…Իսկ գուցե խամաճիկներ են, գուցե գրանտային պայքարողներ…Գուցե ուղղորդվո՞ւմ են…
Իսկ «Փակ» շուկան արդեն մի երկու-երեք ամսից կավարտեն, մնում է ժապավեն, մկրատ, մատուցարան ճարել…
Հավանաբար բացմանը լավ ֆուրշետ կլինի` լրագրողներով, պատգամավոր-գործարարներով, երգիչ-երգչուհիներով, մտավորականներով, հայտնի ճարտարապետներով, շինարարներով…
Մեծ հաշվով խոսքը միայն «Փակ» շուկային չի վերաբերում, նույն փոքր կենտրոնում ավելի աղաղակող փաստեր կային և կան: Մայրաքաղաքում քաղաքաշինական, ճարտարապետական որոշ խախտումներով կամ վիճարկելի շինություններ կային և կան…Ինչու չեն բարձրաձայնել ու բարձրաձայնում, ընդվզում…Ինչու հենց Կոմիտասի 5…
Այնպես որ, ընտրողաբար եք պայքարում հարգելիներս, ընտրողաբար…
Եվ ժամանակն է մեր բարոյականության սահմաների խոցվածությանը միակողմանի չնայել, տուրք չտալ պոպուլիզմին, լինել օբյեկտիվ…
Բայց նաև մի բան պարզ է, որ իշխանություններն արդեն լրջորեն պետք է մտահոգվեն այս բողոքի տարաբնույթ օջախների առկայությունից…
Այս ամենը նաև պետական-իշխանական մարմիններում տաքուկ տեղավորված որոշ ապաշնորհ և խիստ շահամոլ աշխատակիցների գործունեության կամ անգործության արդյունքն է: Անհապաղ միջամտություն է պետք, բայց ոչ «պրոֆիլակտիկ», այլ «վիրահատական»…Նոր կադրեր են պետք ազնիվ, անկաշառ, պետական մտածողությամբ…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս