
Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 26-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Մասնավորապես` Երևանի Գրիբոյեդով փողոցում այրվել է 500 քմ, Հրազդանի կիրճում՝ 1700 քմ, Դավթաշենի կամրջի տակ՝ 1000 քմ, Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ 450քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 2000 քմ, Նուբարաշեն-Խարբերդ ավտոճանապարհին՝ 205 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցում՝ 1200 քմ, Նոր Գեղի գյուղի մոտակայքում՝ 200 քմ, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ 15 քմ, Վայոց ձորի մարզի Հեր-հեր գյուղի մոտակայքում՝ 4.5 հա, Եղեգնաձոր քաղաքում՝ 20քմ, Արարաատի մարզի Դիմիտրով գյուղում՝ 300քմ, Շահումյան գյուղում՝ 600 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: