Բաժիններ՝

Կոմիտաս 5-ում պետք է կառուցվեր 54 մետր բարձրությամբ 18 հարկանի շենք. Քաղաքապետարան

Կոմիտասի 5 հասցեում շինարարություն է իրականացնում «Լիբեր» ՍՊԸ-ն, որի սեփականատերը պարսկահայ Էդվարդ Քեշիշ Աբրահամն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Նա նշել է, որ դեռևս 2004թ քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությամբ` այդտեղ պետք է կառուցվեր 54 մետր բարձրությամբ 18 հարկանի շենք: Դրանից հետո 2009թ տրված թույլտվությամբ` շենքի հարկերի թիվը և բարձրությունը իջեցվեց, և պետք է կառուցվեր 14 հարկանի շենք 48 մետր բարձրությամբ: «2012թ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակիչների բողոքը լսելով և քննարկելով, նրանց կարծիքը հաշվի առնելով, իջեցրել և շենքի բարձրությունը հասցրել է 24 մետր և 7 հարկ. ինչը բնակիչների պահանջն էր»,- ասել է Արթուր Գևորգյանը:
Նա շեշտել է, որ այդ տարածքը երբևէ ոչ բակային, ոչ էլ բաց տարածք է եղել, եղել է Երևանի էլեկտրատրանսպորտի թիվ 3 ենթակայանի սեփականությունը: Կառուցապատողը պարտավորություն է վերցրել կառուցել նոր, ժամանակակից նորմերին համապատասխան ենթակայան, ինչը և արել է:

Շարունակությունը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս