
Մխչյանի բնակիչը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել հարսին

Ընտանեկան բռնության հերթական դեպքն է արձանագրվել Արարատի մարզի Մխչյան գյուղում։ 57-ամյա Մարտին Կուրղինյանը մեղադրվում է հարսին ծեծելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ նախաքննական մարմնի՝ 2013թ հուլիսի 14-ին ժամը 15-ի սահմաններում իր տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելով հարսի հետ Կուրղինյանը «ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին»։ Արդյունքում, երիտասարդ կնոջը պատճառվել է պարանոցի հետին մակերեսի, աջ ազդրի մեկական, աջ բազկի թվով երկու հատ արյունազեղումների ձևով վնասվածքներ:
Մ.Կուրղինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։