
Սիրիայում ահաբեկչության հետևանքով զոհվել է կենտրոնական Համա նահանգի ղեկավարը

Սիրիական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, Սիրիայում ահաբեկչության արդյունքում զոհվել է կենտրոնական Համա նահանգի ղեկավար Անաս ալ Նաիմը:
«Նահանգապետը դաժանորեն սպանվել է ազգային շահերի դավաճանների կողմից»,- նշվում է գործակալության հաղորդագրությունում:
Նախնական տվյալներով` ալ Նաիմը մահացել է ականապատ մեքենայի պայթյունի հետեւանքով: