
Մուբարաքի նկատմամբ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին

Reuters-ը տեղեկացնում է, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ դատական նիստը հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 14-ը: Նախկին նախագահը 2011 թ. ցուցարարների սպանության գործով հիմնական մեղադրյալն է:
Դատավորը պահանջել է ձեւավորել ռազմական մասնագետներից կազմված հանձնաժողով, որը կուսումնասիրի իրեղեն ապացույցները:
Հիշեցնենք, որ Մուբարաքին օրերս արդարացրել էին կոռուպցիայի գործով: Ներկայումս Եգիպտոսի նախկին նախագահը գտնվում է տնային կալանքի տակ: