
Իրանի գլխավոր շտաբ. ԱՄՆ-ը Սիրիայի հարցում չպետք է անցնի «կարմիր գիծը»

ԱՄՆ-ը կբախվի «լուրջ հետեւանքների», եթե Վաշինգտոնն անցնի Սիրիայի նկատմամբ «կարմիր գիծը»: Այդ մասին կիրակի հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մասուդ Ջազաերին, հաղորդել է իրանական «Ֆարս» գործակալությունը:
«ԱՄՆ –ը գիտի որտեղով է անցնում Սիրիայի նկատմամբ «կարմիր գիծը»: Այն հատելու ցանկացած փորձ Սպիտակ տան համար լուրջ հետեւանքների կհանգեցնի»,-նշել է Ջազաերին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել էր, որ ԱՄՆ զնված ուժերը սիրիական խնդրի լուծման համար կարող են այդ երկրում ռազմական սցենար իրականացնել, եթե լինի նախագահ Բարաք Օբամայի հրամանը: