Բաժիններ՝

Թեհրանը պատրաստ է ճկունություն դրսևորել Ռուսաստանի կողմից С-300-ի փոխարեն այլ ՀՕՊ համակարգի առաջարկի դեպքում. դեսպան

Ռուսական ИНТЕРФАКС  գործակալության հաղորդմամբ` Ռուսաստանն առայժմ Թեհրանին կոնկերտ առաջարկ չի արել С-300 համալիրների փոխարեն ռազմական այլ մատակարարումների մասին, սակայն Իրանը պատրաստ է այլ ՀՕՊ համակարգերի առաջարկի դեպում  ճկունություն դրսեւորել:

«Մենք ռուսական կողմից դեռ կոնկերտ առաջարկություն չենք ստացել»,  -ասել է Ռուսաստնում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին գործակալության հետ հարցազրույցում` ի պատասխան հարցի, թե պատրաստ է արդյոք Իրանը  քննարկել ռուսական կողմից С-300- փոխարեն «Антей-2500» համակագեր տրամադրելու  առաջարկը: Ավելի վաղ նման հնարավորության առկայության մասին գրել էին մի շարք լրատվամիջոցներ:

«Եթե կա ուրիշ  ՀՕՊ համակարգ, որը կարող է ծածկել մեր տարածքը ընդհանուր ծրագրի շրջանակում, եւ եթե գինն ու առաքման ժամկետը մեզ հարմար լինեն, ապա մենք կկարողանաք ճկունություն դրսեւորել»,-ասել է դեսպանը:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս