
Արամ Հարությունյանը թույլատրում է սիրողական որսը

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հրաման է ստորագրել ՀՀ տարածքում սիրողական որսի թույլտվության վերաբերյալ
Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2013 թվականի հուլիսի 31-ի N2459-126 գրությամբ ներկայացված առաջարկությունները ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը սույն թվականի օգոստոսի 22-ին ստորագրել է հրաման` Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) սիրողական որսի թույլտվության վերաբերյալ: