Բաժիններ՝

Ավազակային հարձակում Սեբաստիայի փողոցում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հուլիս ամսին /օրը պարզվում է/, ժամը 01.30-ին, Սեբաստիայի փողոցում գտնվող սուպերմարկետի մոտակայքում 1983 թ. ծնված Դավիթ Փ.-ն, դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, պարանը պարանոցին գցելով, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ավազակային հարձակում է կատարել 1993 թ. ծնված Հովհաննես Դ.-ի նկատմամբ ու հափշտակել «Նոկիա 6300» մոդելի բջջային հեռախոս և 15.000 դրամ:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 23-ին, ժամը 00.15-ին, Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկից Դավիթ Փ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Փ.-ի հանցակցի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս