
Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Վեհափա՛ռ Տեր, Հայաստանի օրենսդիր մարմնի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ:
Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն մատուցած Ձեր ծառայությունը ազգային ինքնության պահպանության, հայ մարդու հոգեւոր կյանքի ամրապնդման, քրիստոնեական հավատքի ու կենսակերպի սերմանման ուսանելի օրինակ է եղել Հայաստան աշխարհի, Արցախի եւ Սփյուռքի հոգեւոր դասի ու հավատացյալ հայ ժողովրդի համար: Թող Աստծո բարեհաճությամբ ու Ձեր հովվապետությամբ Հայոց հավատացյալ ժողովուրդը միշտ քայլի Աստծո նախանշած ճշմարիտ ճանապարհով:
Վեհափա՛ռ Տեր, եւս մեկ անգամ շնորհավորում եմ եւ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, առաքելական հավատքի մեր երանելի Հայրերին հատուկ ուժ ու կորով: